ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը
07.06.2025 | 10:00

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

վերահաստատում է իր անվերապահ հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ապագայի համար գոյաբանական սպառնալիքներ ստեղծող՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս բռնատիրական ռեժիմի փոփոխության հարցում,

կարևորում է այդ ռեժիմի դեմ շարունակական և համառ պայքարում առկա բոլոր սահմանադրական միջոցների, այդ թվում՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը,

խորապես ափսոսում է, որ անվստահություն հայտնելու՝ կենսականորեն կարևոր առաջարկը ընդդիմադիր շրջանակներում երբեմն բորբոքում է ավելորդ վեճեր, նպաստում ուժերի ջլատմանը, որի հետևանքով առաջացող ներքին անհամաձայնությունը ծառայում է բացառապես ՀՀ ներկայիս ձախողված վարչախմբի շահերին,

նկատի է առնում ապազգային իշխանազավթներից օր առաջ ազատվելու հարցում հանրության ակնկալիքները,

վերստին ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական առաջնահերթությունը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ իշխանափոխությունը, և որ այդ նպատակին հասնելու համար կուսակցությունը չի խուսափել ու չի խուսափելու քաղաքական պատասխանատվությունից,

ՀՀ պետականության համար չափազանց վտանգավոր է համարում պայքարի այս փուլում գործնական քայլ անելու հարցում հապաղելը:

Ուստի, հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործող կառավարիչները ձախողել և չեն կատարել 2021թ. ԱԺ կողմից հաստատված կառավարության գործունեության ծրագիրը, ինչպես նաև մինչ այժմ ընդդիմադիր պատգամավորների կողմից այդպես էլ ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնելու՝ այդ նպատակով առաջարկելով ՀՀԿ Խորհրդի փորձառու և բարձր որակավորում ունեցող անդամներից առաջադրել պահանջվող հատկանիշներին համապատասխանող ՀՀ վարչապետի թեկնածու և նախապատրաստել Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացը մեկնարկելու համար: Գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո ազգային համաձայնության սկզբունքով կազմավորել կառավարություն:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

հույս է հայտնում, որ անվստահություն հայտնելու գործընթացը անխափան շարունակելու և հաջողությամբ ավարտելու հնարավորություններ ունեցող մյուս քաղաքական ուժերը և անհատներն իրենց լիարժեք ներդրումը կունենան այս հույժ կարևոր գործում,

խնդրում է բոլոր գիտակից հայրենակիցներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, լրատվական միջոցներին՝ հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, ինչպես նաև մի կողմ դնելով փոխադարձ կասկածամտությունը, վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից, անձնական հավակնություններից և մարտավարական անհամաձայնություններից, դրսևորել համազգային միասնականություն և շարունակել ջանքերը երկրում ազգային իշխանություն հաստատելու ուղղությամբ։

ՀՀԿ Գործադիր մարմին

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ